00:00:00

Բժիշկն անվանել է հիմնական սխալները դիմակներ կրելիս

04:23, 08 մայիս 2020 Աշխարհ

Բարձրագույն կարգի բժիշկ, օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում խոսել է այն հիմնական սխալների մասին, որոնք մարդիկ թույլ են տալիս բժշկական դիմակներ կրելիս: Ըստ նրա, իմաստ չունի դիմակ կրել կզակի վրա: Ընդհանրապես, լավ դիմակը պետք է ունենա ալյումինե ֆիքսող շերտ, որը չի թողի դիմակը իջնի: Բացի այդ, շատ կարևոր է դիմակը ճիշտ հանելը: Դա պետք է անել ամրակապերից բռնելով՝ ձեռքերը նախապես ախտահանելով, նշել է Զայցևը: Առանց ձեռքերն ախտահանելու չի կարելի դիպչել դիմակի գործվածքին: Բժիշկը նաև հիշեցրել է, որ դիմակը կարելի է կրել ոչ ավելի, քան երկու ժամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր