00:00:00

Թրամփի սպասավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

03:53, 08 մայիս 2020 Աշխարհ

Սպիտակ տունը հայտարարել է, թե զինծառայողի մոտ, որը նախագահ Դոնալդ Թրամփի սպասավորն է, կորոնավիրուս է հայտնաբերվել։ «Մենք վերջերս ծանուցել ենք Սպիտակ տան բժշկական ստորաբաժանմանը, որ Միացյալ Նահանգների զինծառայողի մոտ, որը աշխատում է Սպիտակ տան կամպուսում, կորոնավիրուս է հայտնաբերվել»,- հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուվիչ Հոգան Հիդլին։ Նա նաեւ նշել է, որ նախագահը եւ փոխնախագահը թեսթ են հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։ AP-ի աղբյուրի համաձայն, վարակված զինվորականը Թրամփի սպասավորներից մեկն է։ Սպիտասկ տունը մոտ երկու ամիս առաջ սահմանել է անվտանգության արարողակարգեր, ներառյալ՝ ջերմաչափումները։ Ապրիլին Սպիտակ տանը սկսել են COVID-19-ի արագ թեսթեր անցկացնել բոլոր նրանց համար, ովքեր նախագահի հետ անմիջական շփում ունեն, աշխատակիցներին ստուգում են շաբաթը մեկ անգամ։ Մի քանի սպասավորներ սպասարկում են նախագահին եւ նրա հյուրերին Սպիտակ տանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր