00:00:00

Թրամփը Պուտինին կոչ է արել Չինաստանին ներգրավել սպառազինությունների վերահսկման բանակցություններում․ Սպիտակ տուն

03:59, 08 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Չինաստանին ներգրավել սպառազինությունների վերահսկման բանակցություններում՝ նշելով «սպառազինությունների թանկարժեք մրցավազքից» խուսափելու անհրաժեշտությունը։ Նախագահ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են սպառազինությունների արդյունավետ վերահսկմանը, որի մեջ մտնում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Չինաստանը, եւ անհամբերությամբ սպասում է ապագա քննարկումներին, որպեսզի խուսափի սպառազինությունների թանկարժեք մրցավազքից»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Աղբյուրի համաձայն, Թրամփն ու Պուտինը քննարկել են նաեւ կորոնավիրուսի գլոբալ համավարակը։ «Նախագահ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր ջանքերը, եւ նաեւ պատրաստ է օգնություն ցուցաբերել ցանկացած երկրի, որը դրա կարիքն ունի, ներառյալ Ռուսաստանին»,- ասվումէ հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր