00:00:00

Մոսկվայի քաղաքապետը սահմանափակումները երկարաձգել է մինչեւ մայիսի 31-ը

03:11, 08 մայիս 2020 Աշխարհ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչեւ մայիսի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքում հայտարարված սահմանափակումները, հայտնում է «Մեդուզա»-ն: Երկարաձգվել են քաղաքացիների մեկուսացման ռեժիմը, սահմանափակումներն առեւտրային ձեռնարկությունների, սպասարման, մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ ոչ արտադրական ոլորտների նկատմամբ, հաղորդվում է քաղաքապետի կայքում: Սոբյանինը կարծում է, որ ռեստորանները, թատրոնները եւ սպորտային հաստատությունները «դեռ վաղ է» բացել: Քաղաքապետը հայտնել է, որ մայիսի 12-ից քաղաքում դիմակների և ձեռնոցների ռեժիմ կներդրվի: Դիմակները, շնչառական սարքերը կամ շնչառական օրգանների պաշտպանության այլ միջոցները, ինչպես նաեւ ձեռնոցները պարտադիր կդառնան ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով տեղաշարժվելիս, ինչպես նաեւ խանութներ եւ առևտրի կենտրոններ այցելելիս: Ավելի վաղ ձեւակերպված աշխատանքային անցատոմսերն ավտոմատ կերպով կերկարաձգվեն մինչեւ մայիսի 31-ը: Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը մոտ 300 հազար մարդ է կազմում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկման 177 հազար դեպք, որից ավելի քան 92 հազարը` Մոսկվայում: Հիվանդությունից մահացել է 1625 մարդ, այդ թվում 905-ը` Մոսկվայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր