00:00:00

Հնդկաստանում 122 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը՝ կարանտինի պատճառով

03:50, 08 մայիս 2020 Աշխարհ

Հնդկաստանում 122 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կիրառված կարանտինային սահմանափակումների պատճառով, գրում է BBC-ն։ Համաձայն Հնդկաստանի էկոնոմիկայի մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ երկրում գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 27,1%: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի պատճառով մարտի 25-ից 21 օրով արտակարգ դրություն էր հայտարարել, որը հանգեցրել է բնակչության շրջանում աշխատատեղերի զանգվածային կորուստների:
Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել 52 952 մարդու մոտ, մահացել է 1 783 հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր