00:00:00

Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային

16:55, 07 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝ ընդհանուրը դառնալոv 177 հազար 160՝ արձանագրված երկրի բոլոր ռեգիոններում: Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 476-ով՝ ընդհանուրը դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված: Նշվում է, որ նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաներ չեն եղել: Նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր