00:00:00

Թուրքիայի առողջապահության նախարար հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը երկրում ավարտվել է

17:07, 07 մայիս 2020 Աշխարհ

Թուրքիայում Covid-19-ով վարակման 2.253 նոր դեպք է գրանցբել. նախարարը հայտարարել է համավարակի պայմաններում կյանքի երկրորդ փուլի մասին Թուրքիայում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թիվը նվազում է, հայտնում է TRT-ն: Անցած 24 ժամվա ընթացքում Covid-19-ից 64 մարդ է մահացել, իսկ կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 3584-ի, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման 30 303 թեստ է անցկացվել եւ հայտնաբերվել է 2.253 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4.917 մարդ եւ առողջացածների ընդհանուր թիվը 78202 է կազմել: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ է առնվել: Նախարարը ճեպազրույց է տվել վիդեոնֆերանսի ձեւաչափով կորոնավիրուսի հարցով կայացած գիտական խորհրդի նիստից հետո, որին քննարկվել է համավարակի հետ կապված ներկայիս իրավիճակը եւ հիվանդության տարածմանը հակազդելու միջոցները: Նախարար Քոջայի խոսքով` Թուրքիայում ավարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը: Նախարարը հայտնել է, որ այժմ կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել համավարակի կառավարման ամենօրյա քաղաքականության մեջ: «Հիվանդության տարածումը վերահսկման տակ է առնվել, սակայն վիրուսի մասին փաստերը չեն փոխվել: Ամենաապահով տեղը մեր տունն է մնում: Կորոնավիրուսի վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեկուսացվի եւ բուժվի հիվանդության վերջին կրողը»,- ընդգծեց նախարարը: Նա նշել է, որ նոր փուլը սովորական նորմալացում չէ: «Ռիսկերը մնում են: Վերահսկողության կորուստը համավարակի երկրորդ ալիքի կհանգեցնի: Մենք դա նկատել ենք մի շարք երկրներում»,- ասել է նախարար Քոջան եւ երկրորդ փուլը «վերահսկվող հասարակական կյանք» է անվանել: «Վերահսկվող հասարակական կյանքի դեպքում երկու հիմնական կանոն է գործում: Առաջինը, եթե անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ապա դիմակ կրել: Երկրորդը սոցիալական հեռավորության պահպանումն է: Ընդ որում, մենք կավելացնենք թեստերի քանակը»,- ասել է Քոջան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր