00:00:00

Լեհաստանի նախագահական ընտրությունները մայիսի 10-ին չեն կայանա

16:36, 07 մայիս 2020 Աշխարհ

Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտնել է, որ Լեհաստանի նախագահական ընտրությունները մայիսի 10-ին չեն կայանա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լեհական մամուլի գործակալության տարածած հայտարարությունը: Նշվում է, որ ըստ Կաչինսկու եւ նրա կոալիցիոն գործընկեր՝ «Համաձայնություն» քաղաքական միավորման առաջնորդ Յարոսլավ Գովինի ծրագրի՝ մայիսի 10-ից հետո երկրի Գերագույն դատարանը ընտրությունները չկայացած կհայտարարի: «Սեյմի խոսնակը կհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին առաջին հնարավոր ժամկետում»,- նշված է տեքստում: Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Տոմաշ Գրոդսկին ավելի վաղ երկրի իշխանություններին կոչ էր արել նախագահական ընտրությունները տեղափոխել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր