00:00:00

Կորոնավիրուսն ազդել է աշխարհում թմրանյութերի շրջանառության վրա. ՄԱԿ

16:15, 07 մայիս 2020 Աշխարհ

Կորոնավիրուսի համավարակի զսպմանն ուղղված երկրների կառավարությունների միջոցառումները հանգեցրել են թմրանյութերի ապօրինի առևտրի երթուղիների փոփոխությունների: Այս մասին ասված է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ երկրների միջև ավիահաղորդակցության սահմանափակումը, հավանաբար, ազդել է սինթետիկ թմրանյութերի (մեթամֆետամին) առևտրի վրա, որոնց մատակարարումների համար առավել հաճախ դիմում են օդային հաղորդակցությանը։ Թմրավաճառները նաև սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել հերոինի մաքսանենգության համար՝ ցամաքային ճանապարհի փոխարեն ընտրելով ծովայինը։ Միևնույն ժամանակ կոկաինի հիմնական մասը շարունակում է ծովով փոխադրվել, ինչի մասին վկայում է Եվրոպայի նավահանգիստներում խոշոր խմբաքանակների հայտնաբերումը: ՄԱԿ-ի տվյալներով՝ հերոինի պակասը կարող է հանգեցնել ներքին շուկայում արտադրված վնասակար նյութերի սպառմանը: Եվրոպայի որոշ երկրներ արդեն նշում են, որ հերոինի սպառողները կարող են անցնել ֆենտանիլի օգտագործմանը: Ինչպես ամփոփել են ՄԱԿ-ի փորձագետները, երկարաժամկետ հեռանկարում համավարակի պատճառով տնտեսական անկումը կարող է փոխակերպել թմրանյութերի շուկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր