00:00:00

Իսրայելի Գերագույն դատարանը հաստատել է Նեթանյահուի եւ Գանցի կոալիցիոն համաձայնագիրը

13:44, 07 մայիս 2020 Աշխարհ

Իսրայելի Արդարության բարձր դատարանը (Գերագույն դատարան) մերժել է բոլոր բողոքարկումները, որոնցով պահանջում էին արգելել երկրի վարչապես Բենիամին Նեթանյահուին կառավարություն ձեւավորել մարտի 2-ի ընտրությունների արդյունքներով եւ չեղարկել վարչապետի «Լիկուդ» եւ Կնեսեթի խոսնակ Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցությունների միջեւ կոալիցիոն համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Իսրայելի «Կան» պետական ռադիոն: Ռադիոկայանի տեղեկություններով՝ Նեթանյահուն եւ Գանցը դատարանի այս որոշումից հետո պայմանավորվել են Իսրայելի նոր կառավարության երդմնակալությունն անցկացնել մայիսի 13-ին: Երկու քաղաքական գործիչները ապրիլի 20-ին համաձայնագիր էին ստորագրել մարտի 2-ի ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ստեղծման մասին: Ձեռք բերված համաձայնությամբ Նեթանյահուն վարչապետը կլինի առաջին 1,5 տարում, որից հետո ռոտացիայի շրջանակում վարչապետի պաշտոնը 8 ամսով կանցնի Գանցին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր