Իրաքի պառլամենտը հավանություն է տվել կառավարության կազմին, որն առաջարկվել էր վարչապետի թեկնածու Մուստաֆա ալ-Քազեմիի կողմից, հայտնում է RT-ն` վկայակոչելով Sky News Arabia-ն:
Նշվում է, որ պատգամավորները հաստատել են կառավարության ցանկը, բացառությամբ մի քանի թեկնածուի:
Մարտի 2-ին Իրաքի Վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին հայտարարել էր իր պաշտոնից վերջնականապես հեռանալու մասին եւ առաջարկել էր դեկտեմբերի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այս պաշտոնի համար թեկնածու Թաուվֆիկ Ալավիի կողմից նոր կաբինետի վստահության քվե ստանալու անհաջող փորձից հետո: