00:00:00

Պոմպեոն և Լավրովը քննարկել են սպառազինությունների վերահսկման խնդիրները

04:56, 07 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր քայլերը, հաղորդել են Պետդեպարտամենտից: Անցած ամիս Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ սպառազինությունների վերահսկման հետ կապված հետագա ցանկացած բանակցություններում պետք է ներգրավված լինի նաև Չինաստանը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսի խոսքով, հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր