00:00:00

Իսպանիայում 4-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

04:29, 07 մայիս 2020 Աշխարհ

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում սահմանված արտակարգ դրությունը մինչև մայիսի 24-ը երկարաձգելուն, որն արդեն 4-րդ անգամ է երկարաձգվում: Ինչպես փոխանցում է CNN-ը, սա նշանակում է, որ մարդկանց տեղաշարժի և բիզնեսի ոլորտի խիստ սահմանափակումները կշարունակվեն: Արտակարգ դրությունը երկրում սահմանված է մարտի 14-ից ի վեր: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 25 857 մարդ, վարակվել՝ ավելի քան 253 հազարը: Վերջին մեկ օրում գրանցված մահացության ցուցանիշը կազմում է 244 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր