00:00:00

ԱՄՆ-ում սպանվել է «Քովիդ-19»-ի հետազոտման վերաբերյալ «շատ կարևոր բացահայտման» շեմին կանգնած պրոֆեսորը

04:25, 07 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում սպանված են գտել Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բինգ Լյուին, որը «Քովիդ-19»-ի ուսումնասիրության  հարցում «շատ կարևոր բացահայտման» շեմին էր գտնվում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, վերջինս սպանվել է հանգստյան օրերին: Պրոֆեսորի մարմինը հայտնաբերել են իր տանը՝ գլխին, պարանոցին, իրանին և վերջույթներին առկա հրազենային վնասվածքներով: Հետաքննության վարկածով՝ երկրորդ անձնավորությունը, որի ինքնությունը չի պարզվել և որին մահացած են գտել իր մեքենայում, կրակել և սպանել է Լյուին նրա տանը, այնուհետև վերադարձել մեքենայի մոտ և ինքնասպանություն գործել: Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց, սակայն բացառում է «Լյուի թիրախավորումը նրա չինացի լինելու պատճառով»: Համալսարանից հայտնել են, որ պրոֆեսորը կանգնած էր SARS-CoV-2 վիրուսի հիմքում ընկած բջջային մեխանիզմների վերաբերյալ կարևոր հայտնագործություն անելու շեմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր