00:00:00

Ֆրանսիայում պահանջարկի նվազեցման պատճառով 10 մլն լիտր գարեջուր կթափեն

03:16, 07 մայիս 2020 Աշխարհ

Ֆրանսիայում պահանջարկի նվազեցման պատճառով 10 մլն լիտր գարեջուր կթափեն, հաղորդում է RG-ը՝ հղում անելով Les Echos-ին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի գարեջրագործների արհմիությունը: Քանի որ կարանտինի պատճառով փակվել են բարերը, ռեստորաններն ու սրճարանները, ավելի քան 10 մլն լիտր գարեջուր ժամկետանց է դարձել: Ֆրանսիայում գարեջրատների մեկ քառորդ մասը դադարեցրել է աշխատանքը, եւս 60 տոկոսը կրճատել է արտադրությունը: Այդ կապակցությամբ գարեջրագործները պետական աջակցություն են խնդրում: Ֆրանսիայում սահմանափակումները փուլային կարգով կչեղարկվեն մայիսի 11-ից: Ռեստորանները, սրճարանները ծրագրվում է բացել հունիսի սկզբին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր