00:00:00

Հայտնի է՝ երբ կբացվեն Եգիպտոսի հյուրանոցները զբոսաշրջիկների համար

01:31, 07 մայիս 2020 Աշխարհ

Եգիպտոսի հյուրանոցները պատրաստ չեն մայիսին բացվել տեղական զբոսաշրջիկների համար և աշխատել ինքնարժեքով: Եգիպտոսի իշխանությունները նշում են, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնումը (այժմ երկրում բոլոր հյուրանոցները, թանգարանները և այլ օբյեկտները փակ են) կսկսվի ներքին շուկայի հետ: Մայիսի 15-ից թույլատրվում է բացել հյուրանոցները, բայց պայմանով, որ դրանց բեռնվածությունը չի գերազանցի 25%-ը: Հունիսի 1-ից հնարավոր կլինի բեռնվածությունը հասցնել 50 %-ի: Կանոնները բավականին խիստ են. Յուրաքանչյուր հյուրանոց պետք է կազմակերպի բժշկական անձնակազմի շուրջօրյա աշխատանք, անցկացնի կորոնավիրուսի համար բոլոր աշխատակիցների ամենօրյա թեստեր՝ աշխատողներին տրամադրելով անձնական պաշտպանիչ սարքավորումներ: Պարտադիր են տարածքների, հյուրերի ուղեբեռի ախտահանումը, հյուրանոց վերադառնալիս յուրաքանչյուր անգամ հյուրերի ջերմաստիճանի պարբերաբար ստուգումը, հյուրանոցում և ռեստորանում ձեռքի սանիտարական միջոցների տեղադրումը: Սենյակների մաքրումը խորհուրդ է տրվում օրը մեկ անգամ, հասարակական վայրերում` ամեն ժամ:
Ռեստորաններում չի լինելու խորտիկ, իսկ լողափերում և լողավազաններում սոցիալական հեռավորությունը պարտադիր է: Արգելվում են հյուրանոցներում անցկացվող բոլոր զվարճանքի և գործարար միջոցառումները:
Բազմաթիվ հյուրանոցներ պատրաստ չեն բացելու: Տեղական լրատվամիջոցներին ուղղված մեկնաբանություններում Կարմիր ծովի շրջանի զբոսաշրջային ներդրողների ասոցիացիայի անդամ Մուհամեդ Ֆալան ասում է, որ երկու ամիս տևած դադարից հետո հյուրանոցները չեն պատրաստվում աշխատել գերծախսերի մակարդակով: Ըստ նրա՝ հիգիենայի հայտարարված պահանջները կպահանջեն նույնիսկ ավելի մեծ ծախսեր հյուրանոցի պահպանման համար, քան ճգնաժամից առաջ էր:  Փորձագետը կասկածում է, որ եգիպտացիները պատրաստ կլինեն այդքան գումար վճարել Հուրգադայում կամ Հարավային Սինայի առողջարաններում հանգստանալու համար: Այժմ Կարմիր ծովի առողջարաններում գտնվող բազմաթիվ հյուրանոցներ գերադասում են փակ մնալ՝ սպասելով արտասահմանյան հյուրերի վերադարձին: Նրա խոսքով՝ արտաքին տուրիզմը չի վերադառնա Եգիպտոս մինչև սեպտեմբեր, երբ եվրոպական երկրների մեծ մասը կբացեն իրենց սահմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր