00:00:00

Գրառումս փոքր խմբում ներքին քննարկման համար պետք է դնեի, սխալմամբ եմ հրապարակել. Էջմիածնի քաղաքապետը ջնջած գրառման մասին

01:21, 07 մայիս 2020 Բլոգ

Ես ոչ թե գրել եմ և ջնջել եմ լայն տարածումից հետո, այլ գրառումն իմ անձնակն էջում մնացել է ընդամենը մեկ րոպե, որից հետո հեռացրել եմ, քանի որ գրառումն այդտեղ հայտնվել էր սխալմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը անդրադառնալով այսօր իր էջում արված գրառմանը, որում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, քաղաքապետը նշել էր՝ եթե գնում ենք սահմանափակումների նվազեցման, ապա վարակակիրների թվերի հրապարակումները անիմաստ քննադատությունների տեղիք են տալիս: «Իրականում, ես դա փոքր խմբում ներքին քննարկման համար պետք է դնեի, սխալմամբ զետեղվել էր իմ էջում: Դա հանրայնացնելու նպատակով չէր գրված, այդ պատճառով անմիջպես հեռացրի, բայց մեր ջանասեր լրատվականները բնականաբար վերցրին»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ արդյունք ստացավ քննարկումը, ի՞նչ խմբում պետք է արվեր առաջարկը, Գասպարյանն ասաց. «Այն փակ խմբում պետք է արվեր, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»: Ճշտող հարցին՝ նրա կարծիքը մնո՞ւմ է նույնը, որ չպետք է վարակակիրների ճիշտ թվերը ներկայացվեն, եթե գնում ենք սահմանափակումների նվազեցման, նա ընդգծեց. «Այլ մեկանաբանություն չեմ տալիս, եթե ես կարծիք արտահայտելու ցանկություն ունենայի, դա կթողնեի կամ կշարունակեի այդ հրապարակման հետ կապված այլ հարցերի պատասխանել: Հրապարակումն իմ էջում հայտնվել է սխալմամբ, այդ պատճառով անմիջապես հեռացվել է, ընդամենը մեկ րոպե է մնացել: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր