00:00:00

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

18:28, 11 ապրիլ 2018

Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: 2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր