00:00:00

ՌԴ մշակույթի նախարարի մոտ COVID-19 են ախտորոշել

20:55, 06 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ COVID-19 են ախտորոշել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Աննա Ուսաչյովան: «Օլգա Լյուբիմովան հեռավար է աշխատում: COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական է, նախարարը տանն է, աշխատանքային խորհրդակցություններն անցկացնում է տեսակոնֆերանսի ռեժիմում, հանդիպումներին եւ բանակցություններին մասնակցում է առցանց ձեւաչափով»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հիվանդության ընթացքը թեթեւ է, այս պատճառով գերատեսչության ղեկավարի հոսպիտալացման մասին «խոսք չի գնում»: Անցյալ շաբաթ կորոնավիրուսային ինֆեկցիա էին հայտնաբերել նաեւ երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ շինարարության ու բնակ-կոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշեւի մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր