00:00:00

Իրավապահներին տրված ժամանակը սպառվել է. Նիկոլ Փաշինյան

18:18, 06 մայիս 2020 Քաղաքականություն

«Հումոր կար, որ պարոն Քյարամյանը երկու օրում երկու պաշտոնի նշանակվեց, բայց ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի: Դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել, պարզապես այդ միջանցքն է տրվել, որպեսզի ինքը հայտնվի այնտեղ»,- Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԱԾ նորանշանակ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նախ նշանակվեց Քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր քաղաքականությունը երկար ժամանակ այն է եղել, որ ոստիկանություն ու ԱԱԾ ընդհանրապես դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: «Եվ հիմա եկել է գնահատելու ու վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ, այո, կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ»,- ասաց նա: Փաշինյանը նաև իրավապահ համակարգի աշխատակիցներին զգուշացրեց՝ նրանց տրված ժամանակը սպառվել է, և եթե ոմանք չվերանայեն իրենց աշխատաոճը, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել: «Հիշում եք, մենք մտադիր էինք օրենսդրական փոփոխություններ անել, որ ուղիղ նշանակումներ անեինք, բայց հետո մտածեցինք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է ջարդել: Եվ այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և ոստիկանության, և ԱԱԾ-ն, մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից: Ոչ թե մենք միամիտ ենք եղել, որ այդ շանսը տվել ենք, ոչ, դա մեր գաղափարախոսությունն է, վերաբերմունքն է: Որևէ մեկի մտքով չանցնի, թե մեզ խաբեց: Ես մեկ-մեկ ասում եմ մեր իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների՝ եթե դուք մտածում եք, որ այդքան խելոք եք, այդ ո՞նց է, որ ձեր խնդիրն էր ամեն ինչ անել, որ ես այստեղ չհայտնվեմ, իսկ ես այստեղ հայտնվել եմ և ձեզ հրամաններ եմ տալիս: Ձեր մտքով անցնում է, որ դուք կարող եք խաբե՞լ մեզ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր