00:00:00

Ի՞նչ աշխատանք կունենան «խոպանչիները» ՀՀ-ում

17:34, 06 մայիս 2020 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում հայտնեց, թե կառավարությունն ի՞նչ աշխատանքով է ապահովելու նրանց, ովքեր տարիներ շարունակ արտագնա աշխատանքի են մեկնել, իսկ հիմա դրա հնարավորությունը չունեն և առանց աշխատանքի են մնացել: Ըստ նրա՝ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև՝ մյուս: Կառավարությունը կհայտարարի մրցույթները, ֆինանսական միջոցները կհատկացնի, բայց հարցը հետևյալն է՝ ՀՀ-ում կա՞ն ընկերություններ, որոնք կմասնակցեն ու կհաղթեն այդ մրցույթները, կիրականացնեն այդ շինարարությունը՝ ստեղծելով աշխատատեղեր»,- նշեց նա: Ըստ Փաշինյանի՝ իրենց մտահոգությունը ծնվել է նախորդ տարվա փորձից: Նա կոչ արեց շինարարական կազմակերպություններին՝ համախմբվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր