00:00:00

Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք. հայտարարություն

17:31, 06 մայիս 2020 Քաղաքականություն

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես Ա/ Տեստավորումների քանակի էական աճ, Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում, Գ/ Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում Դ/ Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Ե/ Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ՝ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։ Զ/ Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում։ Խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։ Վերը նշվածը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով նոր դեպքերի թվի աճը՝ օրական 120-ից ավել (մայիսի 6-ին՝ արդեն 163), օրական մինչև 1000 թեստավորման պայմաններում, բուժաշխատողների շրջանում մեծ թվով հիվանդների առկայությունը վկայում են իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին։ Այս պայմաններում կոչ ենք անում իշխանություններին՝ մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով հրաժարվել սահմանափակումների թուլացման քաղաքականությունից, էապես խստացնել սահմանափակումները։ Այդ ժամանակահատվածում իրականացնել վերը նշված և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքներ և միայն դրանից հետո գնալ սահմանափակումների թուլացմանը։ Հանրային առողջությունը և ժողովրդի բարօրությունը չեն կարող լինել քաղաքական շահարկման կամ քաղաքական ամբիցիաների խնդիր։ Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, կոչ ենք անում՝ իրենց հրապարակային ձայնով միանալ այս նախաձեռնությանը։   Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ» Դավիթ Հարությունյան - «Լույս» Հիմնադրամ Արմեն Գևորգյան - ՀՀ նախկին փոխվարչապետ Էլինար Վարդանյան - «Այլընտրանքային նախագծեր խումբ» Արփինե Հովհաննիսյան - Իրավական ուղի ՀԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր