00:00:00

Գալիս են իրավիճակներ, երբ պետք է կայացնել որոշում. վարչապետը Էրիկ Գրիգորյանի ազատման մասին

17:20, 06 մայիս 2020 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Ես նախ ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Համոզված եմ, որ նա այլ ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Բայց աշխատանքն ինքը բարդ երևույթ է, և գալիս են հարցեր, փուլեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ: Եվ կայացվել են որոշումներ»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ նախարար Գրիգորյանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ եղել են: «Մասնավորապես, 2018-ից մինչև օրս ըստ էության փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է: Այս ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա հորեր են կոնսերվացվել՝ բավական շոշափելի թվով, ինչը ջրի խնայողության բավական լավ էֆեկտ է ստեղծել, նախորդ տարի 500 հազար ծառ է տնկվել»,- հավելեց նա: Նա հավելեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, մեկ-մեկ կարծում եմ նման հայտարարություններ անելով անարդար եմ գտնվում կառավարության անդամների նկատմամբ՝ գոհ եմ, թե գոհ չեմ աշխատանքից: Ես բազմիցս ասել եմ՝ եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գոհ եմ, թե չէ, ես կասեմ՝ ոչ: Սա չի նշանակում, որ ես համարում եմ, որ պարապ եմ, ոչ մի բան չեմ անում: Բայց ես ուզում եմ, որ ինքս և մենք բոլորս միշտ անենք ավելին, քան հնարավոր է կամ անհնար է: Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին մենք արել ենք անհնարը: Կներեք, 2019 թվականին էլ ենք արել անհնարը, և 2020-ին պետք է ավելի անհնարը անենք: Եվ այդպես շարունակ: Գալիս են իրավիճակներ, երբ պետք է կայացնել որոշում: Եվ այդ կայացված որոշումը չի նշանակում, որ կամ ամեն ինչ գերակատարվել է, կամ ամեն ինչ թերակատարվել է: Ճշմարտությունը մեջտեղում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր