00:00:00

Ֆրանսիան մինչեւ հուլիսի 10-ը երկարաձգում է արտակարգ դրության ժամկետը

15:27, 06 մայիս 2020 Աշխարհ

Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելունախագծի օգտին, թեպետ, ի  սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը: Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին: Այս մասին «Թվիթեր»-ում նշել է սենատոր Ֆիլիպ Բան: Նախագծով նախատեսվում է նաև, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է մեկուսացման կամ կարանտինի ռեժիմը պահպանեն ամուսնուց հեռու՝ առանձին պայմաններում:
Նախագիծը մայիսի 6-ին կդիտարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը:
Ակնկալվում է, որ Ֆրանսիան կսկսի փուլային տարբերակով դուրս գալ կարանտինից մայիսի 11-ին: Վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել էր ինքնամեկուսացումից դուրս գալու նախագիծ՝ հայտարարելով մանկապարտեզների, դպրոցների, խանութների փուլ առ փուլ բացման մասին: Ռեստորաններն ու սրճարաններն առայժմ փակ կմնան: Մայիսի 11-ից պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր