00:00:00

Արցախում լիբանանահայ գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կանցկացվի. Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

18:01, 11 ապրիլ 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Ցեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախանշված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր