Ուտրեխտի համալսարանում հոլանդացի և գերմանացի գիտնականները կարողացել են սինթեզել փորձառական մոնոկլոնալ հակամարմին (47D11), որը լաբորատոր պայմաններում կարող է չեզոքացնել կորոնավիրուսային վարակը, գրում է Nature Communications-ը:
«Այս չեզոքացնող հակամարմինը կարող է օգնել կանխարգելել և բուժել COVID-19-ը»,- ասվում է գիտնականների ուսումնասիրության համառոտ բնութագրում:
Փորձի շրջանակում հակամարմինը փորձարկվել է գենետիկորեն ձևափոխված մկների վրա: Դրական արդյունքներից հետո մասնագետները որոշել են խմբագրել այն և ստեղծել մարդուն համար տարբերակ: