00:00:00

Եթե կամք չկա ռեֆորմ անելու, այդ ռեֆորմը չի լինելու. Էդմոն Մարուքյան

02:22, 06 մայիս 2020 Բլոգ

Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մեզ շատ են ասում օգնեք իշխանություններին, որ երկիրը առաջ գնա: Մեկ տարուց ավել հերթով նախագծեր ենք բերում` աչքի առաջ ունենալով առկա և ապագայում ծագելիք խնդիրները: Իշխանությունները մերժում են այդ մեկնած ձեռքը, որից հետո արժանանում են մեր քննադատությանը: Այն նույն մարդիկ, որ ասում էին օգնեք հիմա էլ հարցնում են, թե ինչո՞ւ եք քննադատում ու խանգարում: Օգնեք մի խանգարեք ու այդտեղ հասկանում ես, որ ինչքան էլ օգնենք միևնույն է, եթե կամք չկա ռեֆորմ անելու այդ ռեֆորմը չի լինելու: Մեր բոլոր քննադատությունները յուրահատուկ օգնություններ են կառավարող թիմի համար, բայց բնականաբար դրա ընկալումն էլ չկա: Այսօր բոլորը հիշել էին, թե ինչպես իշխանությունները տապալեցին մեր նախագիծը ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոններում համակարգից դուրս նշանակումների մասին: Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարներ»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր