00:00:00

Մեծ Բրիտանիայում մեքենաների վաճառքի ամսական ծավալները կրճատվել են 97%-ով

03:55, 06 մայիս 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի մեքենաների շուկան ապրիլին վատագույն տվյալներն է գրանցել վերջին 7 տասնամյակում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով վաճառասրահների փակմամբ: Ինչպես փոխանցում է CNN-ը, մեկ ամսում մեքենայի վաճառքի ծավալները նվազել են 97 տոկոսով: Անցյալ ամիս Միացյալ Թագավորությունում ընդամենը 4320 մեքենա է վաճառվել անհատ գնորդներին, բիզնեսներին և ավտոպարկերին: Այս տվյալները հայտնել է Ավտոարտադրողների և առևտրականների միությունը: Համեմատության համար նշվում է, որ անցյալ տարվա ապրիլին վաճառված մեքենաների քանակը կազմում էր 161․000:
Անհատ գնորդներին ընդամենը 871 մեքենա է վաճառվել: Դրանք հիմնականում Tesla-ի Model 3 էլեկտրական մեքենաներն են եղել, որոնք նախապես պատվիրվել էին: Հայտնի է, որ գարնանը որևէ ավտոսրահ բաց չի եղել, այս թվում և հայտնի Ժնևյան ավտոսրահը: Նշվում է, որ ամսական նման նվազագույն ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 1946 թվականի փետրվարին, երբ 4044 մեքենա էր վաճառվել Բրիտանիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր