00:00:00

ԵՄ-ում չեն բացառում, որ ամռանը ներքին տուրիզմը կվերսկսվի

02:42, 06 մայիս 2020 Աշխարհ

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը չի բացառել Եվրամիության որոշ շրջանների բացումն ամառային հանգստի համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը ֆրանսիական France Info ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Շատ հավանական է, որ որոշ գոտիներ բաց կլինեն զբոսաշրջիկների համար, որոշները` ոչ»,- նշել է նա` շեշտելով, որ ԵՄ ղեկավարությունն «անում է հնարավոր ամեն ինչ», որպեսզի եվրոպացիները կարողանան ճանապարհորդել այս ամառ: Ընդ որում, եվրահանձնակատարը մատնանշել է համավարակի զարգացման տարբերությունները տարբեր տարածաշրջաններում: «Համավարակի սահմանները չեն համընկնում երկրների սահմանների հետ»,- հավելել է Բրետոնը: Նա նաեւ կրկին կոչ է արել աջակցություն ցուցաբերել զբոսաշրջության ոլորտին ճգնաժամը հաղթահարելու համար` ընդգծելով, որ ֆինանսական օգնությունը պետք է տրամադրվի դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր