00:00:00

Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

18:30, 05 մայիս 2020 Աշխարհ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Լենքորանիում, Եվլախում, Սաաթլինի, Սալյանի, Դաշկեսանի եւ Հաջիկաբուլի շրջանների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` շրջանների ղեկավարների ներկայացուցիչները մեղադրվում են պետության եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից չքավոր ընտանիքներին հատկացվող սոցիալական օգնության յուրացման, ինչպես նաեւ կարանտինի պայմաններում տեղաշարժի համար տեղեկանքների ապօրինի տրամադրման մեջ: Պաշտոնյաները թալանել են չքավորներին, տրամադրված օգնությունը փոխանցել են հարազատներին եւ շրջանների բավականին ապահով բնակիչներին, գողացել են մթերքները ծանրոցներից: Մեղավորներն ազատվել են աշխատանքից, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր