00:00:00

Հակակոռուպցիոն բյուրոն գործ է հարուցել Ուկրաինայի գլխավոր դատախազի դեմ

18:14, 05 մայիս 2020 Աշխարհ

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈՒԱՀԲ) քրեական գործ է հարուցել երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի դեմ: Վարույթը բացվել է գույքի չհայտարարագրման վերաբերյալ հոդվածով, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինա» գործակալությունը: «Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի քննիչ դատավորի` 2020 թվականի ապրիլի 24-ի որոշման հիման վրա Ազգային Բյուրոյի դետեկտիվները տեղեկատվություն են մտցրել նախաքննության միասնական ռեգիստր»,- լրատվամիջոցների համապատասխան հարցմանն ի պատասխան նշել են Բյուրոյում: Ապրիլի 28-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանն ՈՒԱՀԲ-ին հանձնարարել էր գործ հարուցել Վենեդիկտովայի դեմ` վերջինիս կողմից իր ունեցվածքի չհայտարարագրման մասին հաղորդման կապակցությամբ: Դատարանի նյութերում խոսքը 10 հազար եվրո արժողությամբ ժամացույցի, ինչպես նաեւ Վենեդիկտովայի` «Խարկովի իրավական կենտրոն» կազմակերպությանն անդամակցության մասին է: Իրինա Վենեդիկտովան գլխավոր դատախազ էր նշանակվել մարտի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով եւ դարձել էր երկրի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում` փոխարինելով Ռուսլան Ռյաբոշապկային, որին Գերագույն ռադան անվստահություն էր հայտնել մարտի 5-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր