00:00:00

Միշուստինի մամուլի խոսնակը պատմել է նրա ինքնազգացողության մասին

16:40, 05 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է պլանային կերպով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ կաբինետի ղեկավարի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ պետական բժշկական հաստատություններից մեկում` բժիշկների հսկողության ներքո,- ասել է Բելյակովը: - Ինքնազգացողությունը շարունակում է նորմալ մնալ: Բուժումն ընթանում է պլանային կերպով` Առողջապահության նախարարության կողմից պացիենտներին այս հիվանդության բուժման համար առաջարկվող դեղամիջոցների կիրառմամբ»: «Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- հավելել է խոսնակը: Ապրիլի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: ՌԴ վարչապետը շեշտել էր, որ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջներին համապատասխան, նա պետք է ինքնամեկուսացվի եւ հետեւի բժիշկների ցուցումներին: Պուտինը Միշուստինին շուտափույթ ապաքինում էր մաղթել եւ խնդրել էր վարչապետին զանգահարել իրեն հիվանդանոցից: Ռուսաստանի վարչապետի պարտականությունները Միշուստինի հիվանդության ժամանակահատվածում կատարում է վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր