00:00:00

Լիբանանի իշխանությունները կարանտինից հետո բացել են վարսավիրանոցները եւ ավտոմեքենաների սրահները

12:10, 05 մայիս 2020 Աշխարհ

Լիբանանի կառավարությունը երկուշաբթի կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված գրեթե երկու ամսվա դադարից հետո սկսել է իրականացնել տնտեսական ակտիվության վերսկսման ծրագրի երկրորդ փուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանրապետության ՆԳՆ-ի կարգադրությամբ` մայրաքաղաքում բացվել են վարսավիրանոցները եւ ավտոմեքենաների սրահները: Դրանք բաց կլինեն 08:00-ից մինչոը 17:00-ն, ընդ որում հաճախորդների սպասարկումն իրականացվում է նախապես արված ամրագրումներով` հերթեր չգոյացնելու համար: Երկուշաբթիից չորեքշաբթի բաց կլինեն տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոցները, իսկ հինգշաբթիից շաբաթ օրերը` կանանց համար նախատեսված սրահները: Իշխանությունները Բեյրութի բնակիչներին այս շաբաթվանից թույլ են տվել ծովափնյա զբոսանքներ իրականացնել ցերեկային ժամերին: Ընդ որում, քաղաքացիներին կարգադրվել է խստորեն հետեւել սանիտարահիգիենիկ եւ սոցիալական հեռավորության պահպանման կանոններին, ձեռնոցներ եւ դիմակներ կրել: Մասամբ (30 տոկոսով) աշխատանքը վերսկսել են նաեւ  քաղաքային ռեստորանները: Սակայն սրճարանների, մարզական ակումբների եւ մարզադաշտերի պլանավորված բացումը հետաձգվել է: Ապրիլի 27-ին Լիբանանի քաղաքներում տնտեսությունը վերագործարկելու ծրագրի առաջին փուլում բացվել են բանջարեղենի եւ մսի շուկաները, հրուշակեղենի խանութները, կահույքի գործարանները եւ սրահները: Գյուղական շրջաններում սկսել են աշխատել գյուղատնտեսական տնտեսությունները եւ սննդի արդյունաբերության ձեռնարկությունները: Իշխանությունները դիմել են կորոնավիրուսային համավարակին հակազդելու համար մարտի կեսերին ներդրված արտակարգ միջոցառումների մասնակի թուլացմանը երկրի մայրաքաղաքում եւ ծայրամասերում բռնկված բողոքի ցույցերից հետո: Դրանց մասնակիցները դժգոհություն էին հայտնում կենսապայմանների կտրուկ վատթարացման եւ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման կապակցությամբ, որը մոտ 60 է կազմում: Ըստ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի` չնայած ինքնամեկուսացման ռեժիմի աստիճանական թուլացմանը` քաղաքացիների կողմից տնային կարանտինին  հետեւելու հորդորն ուժի մեջ է մնում մինչեւ մայիսի 10-ը: Ըստ վիճակագրության` մայիսի սկզբին երկրում վարակվածների թիվը հասել է 740-ի, ընդ որում,  վարակվածներից 43-ը գտնվում է ծանր վիճակում: Մոտ 200 մարդ բուժվել է կորոնավիրուսային վարակից, հիվանդության հետեւանքով մահացել է 25 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր