00:00:00

Պուտինը Կիմ Չեն Ընին մեդալով է պարգևատրել Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

14:46, 05 մայիս 2020 Աշխարհ

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով է պարգևատրվել` պատերազմի ընթացքում ԽՍՀՄ տված զոհերի հիշատակը հանրապետությունում հավերժացնելու գործում ունեցած ներդրման համար: Այս մասին տեղեկացնում է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «ՌԴ նախագահի հրամանին համապատասխան՝ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը  «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով է պարգևատրվել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության տարածքում զոհված և թաղված խորհրդային քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գործում նրա անձնական մեծ ներդրման և ԿԺԴՀ տարածքում խորհրդային զինվորների գերեզմանատների և հուշահամալիրների նկատմամբ իր հոգատարության համար»,-ասված է դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ մայիսի 5-ին Մանսուդե պալատում Ռուսաստանի դեսպանը մեդալը փոխանցել է ԿԺԴՀ արտգործնախարար Լի Սոն Գվոնին: Այնուհետև նրանք կարճատև զրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել  են 2019 թվականին Վլադիվոստոկում երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված և երկկողմանի համագործակցության զարգացմանն ուղղված  պայմանավորվածությունների կատարմանը հավատարիմ մնալու հաստատակամությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր