Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, հնարավոր է՝ վարակվե է նոր տեսակի կորոնավիրուսով՝ տեղեկացնում է BRIEF / NAZYGAR Telegram հեռուստաալիքը:
Նշվում է, որ նա հիվանդության որևէ ախտանիշ չունի: Առայժմ կրկնակի թեստեր են արվում:
Նիկոլայ Լուկաշենկոյի հիվանդության մասին տեղեկությունը պաշտոնապես ոչ մի տեղ հաստատված չէ, բայց նաև չի հերքվում:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքը դեռ չի հանձնել COVID-19-ի առկայության թեստ: