Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sun on Sunday-ին տված հարցազրույցում պատմել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ բժիշկները պատրաստվում էին, որպեսզի հաղորդեն Covid-19-ից նրա մահվան մասին:
«Բժիշկները լիտրերով թթվածին էին մատակարարում, դա շատ բարդ պահ էր, չեմ թաքցնի դա: Նրանք ռազմավարություն էին մշակել, որը նման էր Ստալինի մահվան սցենարին»,- պատմել է վարչապետը:
«Բայց եկավ պահը, երբ ինձ ինտուբացիա անելու՝ այսինքն շնչափողի մեջ խողովակ տեղադրելու հավանականությունը մոտ 50/50 էր… Եվ նրանք սկսեցին մտածել, թե ինչպես պետք է դա հայտարարեն»,- ասել է Ջոնսոնը պարբերականին: