Եվրահանձնաժողովը հաստատել է Ֆրանսիայի կառավարության կողմից COVID-19 համաճարակի հետ կապված Air France-ին 7 միլիարդ եվրոյի չափով պետական աջակցության տրամադրումը:
«Եվրահանձնաժողովը պետական աջակցության գծով ԵՄ կանոնների շրջանակում հաստատեց Ֆրանսիայի կողմից Air France-ին (ավիաընկերություն) 7 միլիարդ եվրոյի չափով օգնության տրամադրումը, որը բաղկացած է վարկերի և փոխառությունների պետական երաշխիքներից, որպեսզի ընկերությունը շտապ ապահովվի լիկվիդացիոն միջոցներով՝ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում»,- ասվում է ԵՀ-ի կոմյունիկեում:
Air France-ը Ֆրանսիայում գործող խոշոր ցանցային ավիաընկերություն է: Այն ընդգրկված է Air France – KLM խմբում, որում ներգրավված է ֆրանսիական պետությունը: Ավելի քան 300 ինքնաթիռ ունեցող Air France-ը շատ կարևոր ընկերություն է Ֆրանսիայի տնտեսության համար: