00:00:00

Բաբլոյանի վախը

16:50, 11 ապրիլ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում: Դրանից հետո  արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մենք այս պահին քննարկում ենք մի նախագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացիներին, նրանց անդորրը, բայց հիմա ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, երկրորդը՝ թունավոր նյութերի շնչելու պարտադրանք է առաջացնում նրանց, ովքեր այստեղ աշխատում են: Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլև բժիշկ, ով չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին, քաղաքացիներին դնեն նրանց առողջությունը կամ կյանքը վտանգող պայմանների մոտ: Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,-ասաց Բաբլոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր