00:00:00

Սահակաշվիլին հայտարարել է, որ արդեն առաջիկա օրերին պետական պաշտոն կստանա Ուկրաինայում

03:26, 05 մայիս 2020 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ արդեն առաջիկա օրերին պետական պաշտոն կստանա Ուկրաինայում, հայտնում է «Ուկրաինա 24» հեռուստաալիքը։ Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ քաղաքական գործիչը կստանձնի բարեփոխումների պատասխանատվությունը, սակայն՝ ոչ կառավարության կազմում։ Սահակաշվիլու նշանակման հետ կապված իրավիճակը կարող է շուտով ավարտվել․ գրում է «НВ»-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։ «Առաջիկա օրերին նրան կնշանակեն։ Չենք կարող առայժմ ասել, թե ինչ կնշանակեն, քանի որ այդ մասին նախագահը պետք է ասի․․․ Կարող եմ միայն ասել, որ նա պետք է օգնի կառավարությանը աշխատել»,- հայտարարել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին հայտնի էր դարձել, որ Սահակաշվիլուն բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Քաղաքական գործիչը համաձայնել է։ Դրանից հետո Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սահակաշվիլու նշանակման դեպքում Վրաստանի դեսպանին Ուկրաինայից հետ կկանչեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր