00:00:00

Հնդկաստանում ապրիլին տեղական արտադրողները տեղական շուկայում ոչ մի մեքենա չեն վաճառել. Business Today

19:30, 04 մայիս 2020 Աշխարհ

Լուսանկարում՝ Maruti Suzuki DZire
Կորոնավիրուսի համավարակը Հնդկաստանում հանգեցրել է նոր ավտոմեքենաների վաճառքի ճգնաժամային անկման: Այս մասին գրում է Business Today պարբերականը: Այս տարվա ապրիլին երկրում առաջին անգամ գրանցվել է վաճառքի զրոյական մակարդակ: Հնդկական ավտոարդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրողները տեղական շուկայում չեն վաճառել ոչ մի մեքենա: Ամբողջ ապրիլի ընթացքում գրանցվել են միայն շատ քիչ քանակությամբ արտահանման և գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ գործարքներ: Այս տարվա մարտին տեղական շուկայի առաջատար Maruti Suzuki ընկերությունը Հնդկաստանում վաճառել է 79 000 մեքենա, ևս 4700-ը արտահանել է: Ապրիլին նույն ցուցանիշները համապատասխանաբար 0 և 632 են: Մյուս ընկերությունների գործերն ավելի լավ չեն: Mahindra & Mahindra ընկերությունն արտահանել է 733 մեքենա և վաճառել շուրջ 4800 տրակտոր: Երկու շաբաթ առաջ Եվրոպայի ավտոարտադրողների ասոցիացիան հրապարակել է 2020 թվականի մարտ ամսվա և առաջին եռամսյակի վաճառքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի եվրոպական շուկան համավարակի պատճառով ամենամեծ անկումներից մեկն է գրանցել` -55,1%: Ամենամեծ անկումները նկատվել են Իտալիայում` 85,4%, Ֆրանսիայում` 72,2%, և Իսպանիայում` 69,3%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր