00:00:00

Ռուսաստանում 2-րդ օրն անընդմեջ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք

19:11, 04 մայիս 2020 Աշխարհ

Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք․ համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 145 268-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ Անցյալ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 581, մահվան՝ 76 նոր դեպք։ Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1356-ի, ապաքինվել է 18 095 մարդ։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5795, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 803, Սանկտ Պետերբուրգում՝ 317, Մուրմանսկի մարզում՝ 280 դեպք։ Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 5352-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 582 804 միլիոն մարդ է վարակվել, որից 248 567-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր