00:00:00

Հռոմի պապը մայիսի 14-ը կորոնավիրուսից ազատվելու համընդհանուր աղոթքի օր է հայտարարել

17:22, 04 մայիս 2020 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ ամբողջ աշխարհից հավատացյալները մայիսի 14-ին կարող են համախմբվել և կորոնավիրուսի համավարակից ազատվելու համար միաբան աղոթել, հայտնում է korrespondent.net կայքը։ «Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք աղոթելով և ներում հայցելով, մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին համապատասխան՝ ծոմ պահելով և բարեգութ գործեր անելով Աստծուն դիմել, որպեսզի Նա այս համավարակին վերջ տա, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։ Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Հայրապետն ընդգծել է նաև, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր