00:00:00

Նոր Զելանդիայում 7 շաբաթում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

16:07, 04 մայիս 2020 Աշխարհ

Նոր Զելանդիայում անցած օրվա ընթացքում բժիշկները չեն հայտնաբերել կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր: Երկուշաբթի երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Էշլի Բլումֆիլդը նշել է, որ 7 շաբաթում առաջին անգամ է գրանցվել վարակակաիրների թվի օրական միջին աճի զրոյական ցուցանիշ: Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է մնալ 1487-ի մակարդակում: Բժիշկներն անցած 24 ժամում հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերել: «Մենք այսօր, անկասկած, միանգամայն հուսադրող թվեր ենք տեսնում: Բայց սա ընդամենը մեկ օր է, իսկ մենք, ինչպես նախկինում, պետք է հետեւենք կարգապահությանը եւ շարունակենք առաջ շարժվել»,- ասել է բժիշկը Radio New Zealand-ի եթերում: Նա նշել է, որ կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացած պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 20: Հիվանդանոցում է 7 մարդ, եւս 184-ը ստանում է ամբուլատոր բուժում: Ապաքինվել է 1 276 պացիենտ: Նոր Զելանդիայում վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 28-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է նաեւ, որ երկրի կառավարությունն առաջիկայում մի շարք համաճարակաբանական սահմանափակումներ հանելու որոշում կընդունի: Սահմանափակումների առաջին մասը չեղարկվել է ապրիլի 27-ին: Այդ ժամանակ մարդկանց թույլատրել էին իրենց տներից դուրս գալ բացօթյա զբոսանքներ կատարելու, որոշ սպորտային կառույցներ եւ հանգստի վայրեր այցելելու համար: Սովորական ռեժիմով սկսել են աշխատել նաեւ մի շարք ձեռնարկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր