00:00:00

Ղազախստանի ԿԸՀ-ն դադարեցրել է Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունները

14:32, 04 մայիս 2020 Աշխարհ

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները, փոխանցում է Tengrinews.kz-ը: «Մայիսի 4-ին տեղի է ունեցել ԿԸՀ նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել «Խորհրդարանի Սենատի պատգամավոր Դ. Ն. Նազարբաեւայի լիազորությունների դադարեցման մասին»»,- հաղորդվում է հանձնաժողովի կայքում: «Սենատի պատգամավոր Դարիգա Նուրսուլթանովնա Նազարբաեւայի լիազորությունները դադարեցված են ՂՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի 5-րդ կետի, «Խորհրդարանի եւ նրա պատգամավորների կարգավիճակի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ եւ 9-րդ կետերի համաձայն՝ նախագահի մայիսի 2-ի 2№ 315 «Դ. Ն. Նազարբաեւայի մասին» հրամանի հիման վրա»,- նշել են գերատեսչությունից: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հրապարակվել է երկրի նախագահի հրամանը Ղազախստանի առաջին նախագահ դուստր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունների դադարեցման մասին: Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ավելի ուշ Twitter-ում Դարիգա Նազարբաեւային շնորհակալություն է հայտնել: Դարիգա Նազարբաեւան խորհրդարանի Սենատի խոսնակն էր դարձել 2019 թվականի մարտի 20-ին: 2019-ի օգոստոսի 12-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Դարիգա Նազարբաեւային վերանշանակել էր Սենատի պատգամավոր: Դարիգա Նազարբաեւան ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ պատմաբան է, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: Քաղաքագիտության դոկտոր է, պատմական գիտությունների թեկնածու: Աշխատել է Մաջլիսի փոխնախագահ, զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, ավելի ուշ դարձել է Սենատի պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր