00:00:00

Արարատում վթարի հետեւանքով տրակտորը կողաշրջվել է. վիրավոր կա

16:07, 11 ապրիլ 2018 Պատահարներ

Արարատի մարզում այսօր՝ ապրիլի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10:00-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes, ՎԱԶ 2106 մակնիշների մեքենաներն ու MTZ 82 մակնիշի տրակտորը: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով մեկ տուժած տեղափոխվել է Ատաշատի բուժկենտրոն: Վարորդներին եւ վիրավորին առաջինն օգնության են հասել գյուղացիները: Պատահարի արդյունքում տրակտորը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը՝ մասամբ փաակել ճանապարհի երթեւեկելի գոտին: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները ճշտում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր