Ծիր Կաթինում SGR 1935 2154 մագնետարը, հավանաբար, տվել է հզոր խորքային ռադիոազդակների առեղծվածի լուծման մեկնարկը, գրում է Science Alert-ը։
2020 թվականի ապրիլի 28-ին ամբողջ աշխարհի ռադիոդիտարանների կողմից 30 000 լուսային տարի հեռու տեղադրված մահացած աստղի վրա հայտնաբերվել է ռադիոալիքների անհավանական վառ բռնկում, որը կարելի էր ֆիքսել ուրիշ գալակտիկայից։
Դեռ ավելին, գրանցվել են նաեւ ռենտգենյան ճառագայթումներ, որոնք ուղեկցում էին այդ երեւույթը։ Գիտնականների կարծիքով՝ լույսի առկայծման աղբյուրը հենց մագնետարն էր։