Իտալիայի կառավարությունը որոշել է թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մարզումները կանցկացվեն ակումբների մարզաբազաներում, առանձին փոքր խմբերով և պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: