Արտակարգ դրությունը վերացնելու մասին օրինագիծը պատրաստվելու է երկուշաբթի՝ մայիսի 4-ին, հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Այդ մասին հայտնում է Sofia Globe-ը:
Սահմանափակումների վերացումը Բուլղարիայում կսկսվի մայիսի 4-ից, ասել է վարչապետը: Նա հավելել է, որ երկուշաբթի օրվանից կթույլատրվեն բացօթյա մարզումները և լողավազանների այցերը:
Երկրում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ իրավիճակ է մտցվել: