Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի թեստ չի հանձնել: «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է հանրապետության ղեկավարի խոսնակ Նատալյա Էյսմոնտը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
Էյսմոնտը բացատրել է, որ «դրա կարիքը չկա», քանի որ Լուկաշենկոն իրեն լավ է զգում: Նա ավելացրել է, որ Բելառուսի առաջնորդը ապրում է քաղաքից դուրս, վարում է առողջ ապրելակերպ և ունի ուժեղ իմունիտետ: