00:00:00

ԱՀԿ-ում բացատրել են առողջացած պացիենտների մոտ կորոնավիրուսի թեստերի կրկնակի դրական արդյունի պատճառը

22:20, 03 մայիս 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի հարցով ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովը պատասխանել է հարցին, թե ինչն է պատճառը, որ կորոնավիրուսից առողջացած մարդկանց շրջանում նոր թեստը կրկնակի դրական արդյունք է ցույց տալիս, հաղորդում է BBC News-ը։ Նրա խոսքով՝ այն դեպքերում, երբ «թեթեւ» պացիենտներն ապաքինվում են, մնում են մեռած բջիջներ, որոնք եւ ցույց են տալիս դրական պատասխան թեստի արդյունքում՝ չնայած այդ մարդիկ կրկնակի չեն վարակվել։ Ընդ որում՝ փորձագետը նշել է, որ գիտնականները դեռեւս փորձում են հասկանալ, թե որքան ուժեղ իմունիտետ են ձեքբերում կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ։ Կերխովը հավելել է, որ կորոնավիրուսն ունի բնական ծագում չղջիկներից, սակայն միջանկյալ տեսակը, որը փոխանցում է վիրուսը մարդուն, դեռեւս հայտնի չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր